Դասավանդող ուսուցիչ Հ.Ղադյան
Դասարան,աստիճան Իններորդ,բազային
Աշակերտների քանակը 12
Նախագծի հիմնական թեման Ավ. Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա»
Նախագծի նպատակը Ճանաչել մարդկային հոգին
Նախագծի տևողությունը 2 դասաժամ
Ռեսուրսներ Համակարգիչ, ինտերնետ,գիրք,տետր,գրիչ
Էֆեկտիվությունը Ստեղծվում է միջառարկայական կապ (գրականություն երաժշտություն, աշխարհագրպւթյուն )
Նախագծի ընթացքը Առաջին դասաժամին լսում ենք Ավ.Իսահակյանի նամակը ՝ Շուշանիկին,«Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության երաժշտական կատարումը,ծանոթանում ենք Վենետիկյան հռչակավոր Ռինալտո կամրջի նկարի և Վենետիկի համար նրա կարևորության հետ:Երկրորդ դասաժամին դասարանը բաժանում եմ 3 Խմբի: Բոլորին հանձնարարում եմ կարդալ «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը:Առաջին խմբին հանձնարարում եմ խոսել Իսահակյանի սիրո ակունքների մասին: Երկրորդ խմբին հանձնարարում եմ կապ ստեղծել նամակի և Իսահակյանի տառապանքների պատճառի միջև: Երրորդ խումբը բացատրելու է «Աչքերը մարդու հայելին են» ասացվածքի իմաստը:
Արդյունքը Աշակերտը գիտակցում է.
1)Կյանքը հեշտ չէ:
2 )Միշտ չէ,որ իրականանում են մարդկային սուրբ երազանքները:
3)Միանգամից հետևություն անել պետք չէ:
4)Մարդու հոգին առեղծված է:
5)Հասկանում է,որ միշտ չէ,որ հայացքը մարդու հոգու հայելին է:
Գնահատում Խմբերը լսում են միմյանց,կարծիքներ են փոխանակում,անում են լրացումներ և ուղղումներ:
Տնային աշխատանք Գրել շարադրություն«Ուզում եմ,որ մարդիկ պարզ լինեն» վերնագրոպւվ:
Նախագծի հեղինակ՝Հ.Ղադյան
Էլեկտրոնային փոստ՝haykanushghadyan@gmail.com
No comments:
Post a Comment